Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը կրկին բաց է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը, Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին կարգադրել է հունվարի 29-ին՝ երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

Թրամփի խոսքով, ինքը Պենտագոնին և տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է՝ մինչև օրվա վերջը անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ նշելով, որ Ռոդրիգեսն իրեն ասել է, թե երկրի իշխանությունները հաջողություններ են գրանցում անվտանգության ապահովման հետ կապված իրադրության բարելավման գործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում