Կուբան դատապարտել է վառելիքի մատակարարումների շրջափակման հարցով ԱՄՆ նոր միջոցների սահմանումը
1 րոպեի ընթերցում

Կուբան ամենավճռական կերպով դատապարտում է կղզու նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից նոր միջոցների սահմանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից վերջին էսկալացիան Կուբայի դեմ։ Այժմ նրանք առաջարկում են սահմանել մեր երկրին վառելիքի մատակարարումների համընդհանուր շրջափակում», - գրել է նախարարը X-ում:
ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն դիմում է շանտաժի և հարկադրանքի՝ փորձելով ստիպել այլ պետություններին միանալ Կուբայի շրջափակմանը, հակառակ դեպքում՝ սպառնալով սահմանել կամայական և անարդար մաքսատուրքեր։
Ռոդրիգես Պարիլյան ընդգծել է, որ դա «ազատ առևտրի բոլոր սկզբունքների խախտում է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Կուբա նավթ մատակարարող ցանկացած երկրի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։