ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ոչխարաբուծության և տավարաբուծության ոլորտների զարգացմանն ուղղված քննարկում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 29-ին կայացել է ոչխարաբուծության և տավարաբուծության ոլորտների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Հանդիպմանը մասնակցել են տվյալ ոլորտներում արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, գիտական և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են անասնաբուծության ոլորտի զարգացմանը վերաբերող հիմնարար հարցեր, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները անասնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացման, արտադրական ներուժի առավել արդյունավետ օգտագործման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվել են անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանց պայմաններն ու հիմնական բաղադրիչները:

Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրերի ընթացակարգերի վերաբերյալ։

 

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել