Իրան

Իրանական չորաբեռնատար նավը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Իրանական չորաբեռնատար նավը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի մերձակայքում

Իրանից ժամանած չորաբեռնատար նավը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգստից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող չորաբեռնատար նավերի նավահանգստի ջրանցքի տարածքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ նավի մեջ սկսել էր ջուր լցվել։

Գերատեսչությունում նշել են, որ միջադեպի տարածքում ներկայում դիտվում են ավելի քան 1,5 մետր բարձրությամբ ալիքներ։ Նավի անձնակազմը սկսել է պոմպով հանել ջուրը։

Իրանական չորաբեռնատար նավի քարշակման համար ուղարկվել է «Ռոսմորպորտ» դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկության երկու քարշակ։

Իր հերթին Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգստի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ իրանական նավի փրկարարական գործողության ընթացքում անցկացվում է նման դեպքերի համար նախատեսված միջոցառումների ողջ համալիրը։

«Իրավիճակը վերահսկողության տակ է, անձնակազմին և նավին վտանգ չի սպառնում», - վստահեցրել է գործակալության զրուցակիցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում