ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

3 րոպեի ընթերցում

Պետական սահմանի Ագարակի անցման կետում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնց անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանով ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցները հնարավորինս արագ ստանան համապատասխան մաքսային ձևակերպումներ և բացթողնվեն անցման կետի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։

«Մաքսային գործառնությունների նկատմամբ իրականացվող մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես վերջին շրջանում, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների և բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների (վարորդների) կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։  

Կոմիտեից հիշեցնում են, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է 1 ժամվա ընթացքում մաքսային մարմնին ծանուցել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանման մասին՝  ներկայացնելով Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։ Բացի այդ, փոխադրողը կամ Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք ժամանման մասին ծանուցման պահից սկսած՝ 3 ժամվա ընթացքում պարտավոր են կատարել համապատասխան մաքսային գործառնություններից որևէ մեկը․

  • Ապրանքները հանձել ժամանակավոր պահպանման
  • Լրացնել մաքսային հայտարարագիր
  • Միության մաքսային տարածքից արտահանել ապրանքները։

Միաժամանակ, Օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված է, որ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ի թիվս այլ փաստաթղթերի, ներառում են նաև  տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր և փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր (ինվոյս, հաշիվ-ապրանքագիր և այլն)։ Հետևաբար, վերը ներկայացված մաքսային գործառնությունների իրականացման (ժամանակավոր պահպանման հանձնելու կամ մաքսային հայտարարագրի լրացման) համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացնելու դեպքում՝ փոխադրողը կամ շահագրգիռ այլ անձինք նույն ժամանակահատվածում պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների Միության մաքսային տարածքից վերաարտահանման համար։

ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝  ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցների համար ՀՀ մուտք գործելիս ենթակա են վճարման ճանապարհային և բնապահպանական հարկեր։

Հայերեն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է