Աջափնյակի մետրոյի կայարանը 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում և ընդհանրապես Հայաստանում մարդատար ավտոմեքենաների քանակը տարեցտարի զգալի տեմպերով ավելանում է, ինչն ուղղակիորեն ազդում է երթևեկության ծանրաբեռնվածության վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում առկա խցանումներին։

«Ամեն տարի մենք ունենում ենք նոր մարդատար ավտոմեքենաներ, որոնք դառնում են Երևանի երթևեկության մաս, և իրականում շատ ճիշտ է դիտարկումը, որ այստեղ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու»,-ասաց քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ խնդրի լուծման համար նախատեսվում է մի շարք համակարգային քայլերի իրականացում։ Առաջին ուղղությունը երթևեկության կառավարումն է՝ խելացի և արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցերի ներդրմամբ։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը կտևի մոտ 1.5 տարի։

«Երկրորդ կարևոր քայլը, ըստ քաղաքապետի, 250 միավոր 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումն է, որը հանրային տրանսպորտի ոլորտում կդառնա ռազմավարական ծրագրի վերջին փուլը՝ առնվազն վերգետնյա հանրային տրանսպորտի մասով։

Երրորդ ուղղությունը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը, Ավինյանի գնահատմամբ, թույլ կտա մոտ 22 տոկոսով ավելացնել մետրոյից օգտվողների թիվը և հիմք կստեղծի հետագա զարգացման համար»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը չի բացառել, որ ավտոմեքենաների շարունակական աճի պայմաններում ապագայում հնարավոր լինի քննարկել նաև սահմանափակումների կիրառումը։

«Բայց սա այն պահին, երբ մենք նվազագույնը կիրականացնենք վերգետնյա ամբողջական հանրային տրանսպորտի ծրագիրը»,-ընդգծեց նա։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան