Ռուսական «Լուկօյլ»-ն արտասահմանյան ակտիվների վաճառքի հարցով համաձայնության է եկել ամերիկյան ընկերության հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը համաձայնվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվների մեծ մասը, որը գնահատվում է մոտ 22 միլիարդ դոլար, ամերիկյան «Carlyle Group» մասնավոր ներդրումային ընկերությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գործարքը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ իշխանությունների կողմից։

Մասնավորապես, «Լուկօյլը» հայտարարության մեջ նշել է, որ համաձայնության է եկել «Carlyle»-ին վաճառել իր «LUKOIL International GmbH» ստորաբաժանումը, որը վերահսկում է ընկերության արտասահմանյան ակտիվները։

«Այս գործարքը չի ներառում Ղազախստանի Հանրապետությունում ակտիվները, որոնք կմնան «Լուկօյլ» խմբի սեփականությունը և կշարունակեն գործել համապատասխան լիցենզիայի ներքո», - ասվում է հայտարարության մեջ։

«Լուկօյլ»-ից հայտնել են, ոչ ընկերությունը նաև շարունակում է բանակցությունները այլ պոտենցիալ գնորդների հետ։

Ընկերությունը նշել է, որ «Լուկօյլ Ինթերնեշնլ»-ի վաճառքը կապված է առանձին երկրների կողմից «Լուկօյլ»-ի և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման հետ։

Հոկտեմբերին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «Լուկօյլ»-ը ներառեցին իրենց պատժամիջոցների ցուցակներում։ Դրանից հետո ընկերությունը հայտարարեց իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե