Վրաստանում «Դրամաշնորհների մասին» օրենքով քրեական պատասխանատվություն կսահմանվի

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան հայտարարել է, որ երկրում փոփոխություններ կարվեն «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի առաջին ալիքը, խորհրդարանական մեծամասնության նիստից հետո Կիրցխալիան հայտնել է, որ մտցվելու է քրեական պատասխանատվություն, ինչպես նաև հստակեցվելու է դրամաշնորհների սահմանում։ Քրեական օրենսդրությամբ պատժելի կդառնա նաև արտաքին լոբբինգը։

Կիրցխալիան ասել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցվում, որպեսզի ապագայում ոչ ոք չկարողանա այլընտրանքային ճանապարհ գտնել ու դրսից միջոցներ հայթայթել Վրաստանում անկարգություններն ու բռնությունը ֆինանսավորելու համար։

«Եվ՛ տեղական արմատական ​​ընդդիմությունը, և՛ այսպես կոչված արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները ակտիվորեն մասնակցել են հեղափոխական գործընթացներին։ Բարեբախտաբար, պետությունը հաջողությամբ ճնշել է հեղափոխության բոլոր փորձերը՝ հիմնականում օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես՝ թափանցիկության մասին օրենսդրության շնորհիվ»,- հայտարարել է նա։

Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ քրեական պատասխանատվություն կսահմանվի «Դրամաշնորհների մասին» օրենքի կանոնների խախտման համար։ Համապատասխան խախտումը կհանգեցնի տուգանքի, հանրային աշխատանքների՝ 300-ից մինչև 500 ժամ կամ մինչև 6 տարի ազատազրկման։

Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածին ավելացվում է ծանրացնող հանգամանք․ Վրաստանում քաղաքական հարցերով գործունեություն իրականացնելու նպատակով փողերի լվացումը կպատժվի 9-ից 12 տարի ազատազրկմամբ։

Քրեորեն պատժելի է դառնում նաև արտաքին լոբբինգը։ Մասնավորապես, Վրաստանին վերաբերող քաղաքական հարցերով գործունեություն իրականացնելու դիմաց այլ պետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին գումարային, գույքային կամ որևէ այլ ձևաչափով ուղղակի կամ անուղղակի փոխանցումը կհանգեցնի տուգանքի, 300-ից 500 ժամ հանրային աշխատանքների կամ մինչև 6 տարի ազատազրկման։

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից