Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի բժշկական կենտրոնում դիտարկել է բուժսպասարկման կազմակերպման և շենքի վերանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն  աշխատանքային այց է կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն՝ ծանոթանալու բուժօգնության կազմակերպման ընթացքին և շենքի վերանորոգման աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը  շրջել է բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի և ստացիոնար բուժման մեջ  գտնվող  քաղաքացիների հետ։

Այցի ընթացքում խոսվել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման կարևորության մասին, որը նպաստում է բժշկական ծառայությունների հասանելիությանը և քաղաքացիների ֆինանսական պաշտպանությանը։

Բուժառուները մարզպետի հետ զրույցում  նշել են, որ այժմ ավելի արագ և հեշտ են դիմում բժշկական օգնության, իսկ մի շարք հետազոտություններ ու բուժման տեսակներ դարձել են ավելի հասանելի։

Անդրադառնալով  շենքի վերանորոգման հետ կապված հարցին՝  Կարեն Սարգսյանը նշել է, որ  այն իրականացվում է որպես ժամանակավոր լուծում՝ մինչև Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ու շահագործումը։

 

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը