Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հունվարի 26-ին ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: 

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և ընտրական գործընթացների ապահովմանը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հետ բաց և կառուցողական գործընկերության ամրապնդմանը՝ ուղղված առավել համակարգված բարեփոխումների իրականացմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, ընտրական մարմինների ինստիտուցիոնալ պատրաստվածության և ժողովրդավարության դիմակայունության մակարդակի բարձրացմանը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը լավ հնարավորություն է Հայաստանի առաջնահերթ կարիքները բացահայտելու, հիբրիդային սպառնալիքներին առնչվող ռիսկերը գնահատելու, ընտրական բարեփոխումներին միջազգային աջակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ամրապնդելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում