Իրան

Կրեմլում կարծում են, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կապակայունացնի տարածաշրջանը

1 րոպեի ընթերցում

Կրեմլում կարծում են, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կապակայունացնի տարածաշրջանը

Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածը կնշանակի տարածաշրջանում դեպի ապակայունացում տանող ևս մեկ քայլ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա, անշուշտ, կնշանակի հերթական քայլ, որը կարող է լրջորեն ապակայունացնել տարածաշրջանի իրադրությունը, - ասել է նա։ - Ռուսաստանը շարունակում է ջանքեր ներդնել լարվածության ապաէսկալացմանը նպաստելու համար, և այս դեպքում մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերից ակնկալել զսպվածություն և բացառապես խաղաղ բանակցությունների միտվածություն՝ հրատապ թվացող խնդիրները կարգավորելու համար»։

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ ամերիկյան ռազմանավերը շարժվում են դեպի Իրան։

Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ երկրի բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ պաշտպանունակության ամրապնդման համար և հետևում է բոլոր տեղաշարժերին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում