Ադրբեջան

Կոբախիձեն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցին Հայաստան և Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Կոբախիձեն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցին Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։  

Նրա խոսքով՝ որքան հայտնի է, Վենսի այցը վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, հետևաբար, «տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։ Դրա հետ մեկտեղ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան փոխադրամիջանցքի մաս է կազմում։

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության։

«Որոշումը նրանցն է (ամերիկյան կողմինը)։ Ցավոք, նախագահ Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բարդ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնի վրա։ Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին», - ասել է Կոբախիձեն։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում