Կուբայի ղեկավարն ԱՄՆ-ին զգուշացրել է կղզու վրա հարձակման հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Կուբայի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիան գին կունենա Վաշինգտոնի համար, քանի որ Հավանան պատրաստվում է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին զորավարժությունների ժամանակ հայտարարել է Կուբայի նախագահ, Պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը։

«Ագրեսիայից խուսափելու լավագույն ձևն այն է, որ իմպերիալիզմը ստիպված լինի հաշվարկել, թե ինչ գին կունենա նրա համար մեր երկրի վրա հարձակումը, և դա ուղղակիորեն կապված է այդպիսի ռազմական գործողություններին մեր պատրաստվածության մակարդակի հետ», - ասել է Դիաս Կանելը զորավարժությունների մասնակիցների հետ շփման ժամանակ։ Նրա ելույթը ցուցադրել է Caribe հեռուստաալիքը։

Կուբայի առաջնորդը տանկային ստորաբաժանում էր այցելել հունվարի 24-ին, Ազգային պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հետևելով տարբեր զինատեսակների կիրառմամբ և հակառակորդի հետ պայմանական մարտի պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցությամբ մարտավարական զորավարժություններին։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար