Ժաննա Անդրեասյանն ու Մանոիլ Մանևը քննարկել են Բուլղարիայում և Հայաստանում փոխադարձ մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը, որը, նախարարի գնահատմամբ, էապես նպաստում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծելով համատեղ նախաձեռնությունների ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում Հայաստան-Բուլղարիա համագործակցությունն ունի մեծ և դեռևս լիովին չիրացված ներուժ։

Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բարձրագույն կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, համատեղ մշակութային ծրագրերի, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունն՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի առաջավոր փորձով՝ Թումո կենտրոնի գործունեության մոդելը ներկայացնելով որպես օրինակ:

Քննարկվել է նաև Բուլղարիայում Հայաստանի մշակույթի և Հայաստանում՝ Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը,  անդրադարձ է եղել երաժշտական կրթության ուղղությամբ փոխգործակցության զարգացմանը, երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցերի:

Հայերեն English فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան