Գագիկ Վանոյանը վերընտրվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը վերընտրվեց զբաղեցրած պաշտոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Երևանում կայացած Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ֆեդերացիայի գործող նախագահ Գագիկ Վանոյանը վերընտրվեց ներկայիս պաշտոնում:

Բացի Վանոյանից այլ թեկնածուներ առաջադրված չէին:

«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ մրցակցությունը միշտ լավ է: Կարող եմ փաստել, որ վերջին 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները: Ունեցել ենք օլիմպիական երկու մեդալ, ունեցել ենք աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու բազմաթիվ մրցանակակիրներ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանոյանը:

Համաժողովի ընթացքում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մեդալով պարգևատրվեցին նաև մարզական լրագրող Կարեն Գիլոյանն ու ֆեդերացիայի անդամ Շուշանիկ Հարությունյանը:

Գագիկ Վանոյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2021 թվականին: Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 21-ին Երևանում:  2002-2006 թթ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում: 2011-2015թթ սովորել է Գավառի պետական համալսարանում: 5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ: 2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ: ՀՀ չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ: 2018 թվականին ընտրվել է ՀՄՖ փոխնախագահ: Գագիկ Վանոյանը զբաղեցնում է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը։ 

Հայերեն

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում