Եվրոպա

ՆԱՏՕ-ն իր արևելյան թևը կզինի ռոբոտներով և անօդաչու թռչող սարքերով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն իր արևելյան թևը կզինի ռոբոտներով և անօդաչու թռչող սարքերով

Առաջիկա երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն նախատեսում է իր արևելյան թևը զինել ռոբոտներով, անօդաչու թռչող սարքերով և ավտոմատացված զենքի համակարգերով՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բանակի գեներալ Թոմաս Լովինը։

«ՆԱՏՕ-ն նաև կավելացնի զենքի և զինամթերքի իր պաշարները Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի սահմանների երկայնքով: Սահմանային շրջանում կստեղծվի նաև հեռակառավարվող ռոբոտացված համակարգերով հագեցած հատված: Հարձակման դեպքում նրանք պետք է խոչընդոտներ ստեղծեն թշնամու առաջխաղացման համար և նվազագույնի հասցնեն ՆԱՏՕ-ի զինվորների շրջանում հնարավոր կորուստները»,-ասել է Լովինը։

Նա հավելել է, որ հսկողության համակարգը բաղկացած կլինի ցամաքային, օդային, տիեզերական և նույնիսկ թվային տարածության մեջ տվյալներ հավաքող սարքերից: Արդյունքում ստացված տեղեկատվությունը իրական ժամանակում հասանելի կլինի ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին:

Ինչպես ընդգծել է գեներալ Լովինը, չնայած 2027 թվականի վերջին գերակշռող ավտոմատացված գոտու ստեղծմանը՝ զսպման հիմնական գործառույթը դեռևս կընկնի ՆԱՏՕ-ի զինվորականների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում