Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի

1 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իր նոր լոգոտիպը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից ընդգծել են․ «Նոր լոգոտիպի առանցքում մարդն է՝ որպես պետական քաղաքականությունների և մատուցվող ծառայությունների գլխավոր արժեք ու նպատակ։

Այն միավորում է նախարարության հիմնարար սկզբունքները՝ մարդակենտրոն մոտեցում և հոգատարություն, ինչպես նաև աշխատանքի միջոցով զարգացման ու ինքնակատարելագործման հնարավորություն։ Լոգոտիպը խորհրդանշում է քաղաքացուն՝ իր արժանապատվությամբ, կարիքներով և ներուժով։ Կորագծային պատկերները ձևավորում են կամրջի գաղափարը՝ որպես կապող օղակ մարդու և պետության միջև»:

Մարդակերպ նշանը շրջապատող քառակուսին արտահայտում է նախարարության ինստիտուցիոնալ և իրավական շրջանակը՝ ապահովելով կայունություն, պաշտպանվածություն ու վստահելի միջավայր, որտեղ մարդը պետության աջակցությամբ հնարավորություն ունի զարգանալ աշխատանքի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում