Միացյալ Նահանգներ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Աբու Դաբիում եռակողմ բանակցություններին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախագահը պատվիրակությունների ղեկավարներին հաջողություններ է մաղթել բանակցություններում։

Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում