Միացյալ Նահանգներ

Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄԷ արտակարգ իրավիճակների նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը։

«Բանակցություններն այսօր սկսվել են Աբու Դաբիում և նախատեսվում է, որ դրանք կտևեն երկու օր՝ երկխոսության ամրապնդման և ճգնաժամի քաղաքական լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը։

Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում