Աշխարհ

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, քվեարկության արդյունքները հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։

«Կողմ» է քվեարկել 142 պատգամավոր, մեծամասնություն չկա, որոշումը չի ընդունվել»,- նշել է նա։

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է եղել 289 «կողմ» ձայն։

Ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունն Ազգային ժողովին էր ներկայացրել վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձև, քանի որ համարել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել կանխելու Եվրամիության ղեկավարության կողմից հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ առևտրային գործարքի ստորագրումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում