Թրամփը հետ է կանչել Խաղաղության խորհրդին մասնակցելու՝ Կանադային ուղարկված հրավերը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղարկված հրավերը՝ մասնակցելու իր կողմից կազմված Խաղաղության խորհրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նամակը Թրամփը հրապարակել է իր Truth Social հարթակում։
«Թող այս նամակը տեղեկացնի, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում իր հրավերը ձեզ՝ կապված Կանադայի մասնակցության հետ. դա կլինի ամենահեղինակավոր Առաջնորդների խորհուրդը, որ երբևէ հավաքվել է», - գրել է Թրամփը։
Կանադան ավելի վաղ հայտնել էր, որ չի վճարի խորհրդում լինելու համար, բայց կմիանա դրան։
Ի սկզբանե Խաղաղության խորհուրդը պետք է զբաղվեր Գազայի հատվածում հակամարտությունից հետո անկլավի կառավարմամբ, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է, որ խորհուրդն օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։
Խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով, իսկ այն անդամները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, կունենան մշտական անդամակցության իրավունք։