Մշակույթ

Առնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Առնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին

Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանի առթիվ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին:

Այնուհետև Դանիել Դանիելյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Առնո Բաբաջանյանի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում