Միացյալ Նահանգներ

Դավոսում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Դավոսում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Դավոսում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

Հունվարի 22-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորումը «շուտով» կլինի։

Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների համար ժամանել է Շվեյցարիա, որտեղ այս օրերին տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Ակնկալվում է, որ Զելենսկին ելույթ կունենա և կմասնակցի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված պանելային քննարկմանը։ Նա նաև կհանդիպի էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ չի մասնակցելու համաժողովի աշխատանքներին և Դավոս կմեկնի միայն այն պայմանով, եթե հնարավորություն լինի համաձանություն կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջ տալու իր երկրում չորս տարի շարունակվող պատերազմին։

Թրամփը Դավոսում հայտարարեց, որ հունվարի 22-ին հանդիպելու է Զելենսկու հետ։ Այս տեղեկությունից հետո միայն պաշտոնական Կիևը հաստատեց Զելենսկու՝ Շվեյցարիա մեկնելու մասին տեղեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում