Եվրոպա

Թրամփի հետ համաձայնությունը պահանջելու է ՆԱՏՕ-ի անդամներից ակտիվացնել անվտանգային միջոցներն Արկտիկայում. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Թրամփի հետ համաձայնությունը պահանջելու է ՆԱՏՕ-ի անդամներից ակտիվացնել անվտանգային միջոցներն Արկտիկայում. Ռյուտե

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնեցված շրջանակային համաձայնագիրը կպահանջի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ակտիվացնել անվտանգային միջոցներն Արկտիկայում, և դրա առաջին արդյունքները տեսանելի կլինեն այս տարի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 22-ին Reuters-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով, այժմ ՆԱՏՕ-ի հրամանատարների վրա է դրված լրացուցիչ անվտանգության պահանջների մանրամասների մշակումը։ Նա համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ոչ արկտիկական դաշնակիցները ևս կցանկանան իրենց ներդրումն ունենալ այս ջանքերում։

«Մենք կհավաքվենք ՆԱՏՕ-ում մեր ավագ հրամանատարների հետ՝ որոշելու համար, թե ինչ է անհրաժեշտ։ Կասկած չունեմ, որ մենք կարող ենք դա անել բավականին արագ: Իհարկե, ես հույս ունեմ 2026 թվականին, անգամ՝ 2026 թվականի սկզբին», - նշել է Ռյուտեն։

Նա տեղեկացրել է, որ Դավոսում Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ հանքարդյունաբերության հարցը չի քննարկվել։ Նա հավելել է նաև, որ կղզու վերաբերյալ կոնկրետ բանակցությունները կշարունակվեն Միացյալ Նահանգների, Դանիայի և Գրենլանդիայի միջև:

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են վստահել Թրամփի խոսքին, Ռյուտեն պատասխանել է. «Միշտ կարելի է վստահել Դոնալդ Թրամփի խոսքին»:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում