ԵՄ-ն ողջունում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց հրաժարվելու Թրամփի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրների ղեկավարները դրականորեն են արձագանքել մաքսատուրքերի սահմանումը չեղարկելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Ես ուրախ եմ, որ սկսվել է դեպի ապաէսկալացում տանող ուղին և որ (...) ներմուծման մաքսատուրքերն օրակարգից հանվել են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը գրել է X սոցցանցում։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է այդ նորությունը։ «Կարևոր է շարունակել զարգացնել երկխոսությունը դաշնակից երկրների միջև», - ընդգծել է նա։

Իր հերթին, Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը Թրամփի հայտարարությունը որակել է «լավ նորություն» և նշել, որ բոլոր շահագրգիռ կողմերն այժմ պետք է նվազեցնեն լարվածությունը և կենտրոնանան տնտեսության վրա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ կողմերը հասել են ապաէսկալացման, բայց «դա դեռ վերջը չէ»։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը նույնպես ողջունել է այն փաստը, որ «նախագահ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորությունը և կասեցրել Եվրոպայի հետ առևտրային պատերազմը»։

Եվրոպա

Թրամփը հրաժարվել է հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց ու հայտարարել Գրենլանդիայի հարցով նախնական գործարքի մասին

«Լավ տարբերակ կլիներ ելք գտնել և ՆԱՏՕ-ի օգնությամբ Արկտիկայում անվտանգությունը բարելավելու գործընթաց սկսել։ Վատ տարբերակ կլիներ մաքսատուրքերի պատերազմը շարունակելը, իսկ վատագույն տարբերակը՝ ռազմական միջամտությունը», - նշել է նա՝ ողջունելով այն փաստը, որ «նախագահ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորությունը և կասեցրել Եվրոպայի հետ առևտրային պատերազմը»։

«Այժմ եկեք նստենք և պարզենք, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայում Ամերիկայի անվտանգության խնդիրները՝ դրա հետ մեկտեղ պահպանելով Դանիայի թագավորության կարմիր գծերը», - նշել է նա։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ