Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը ներդնում է գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգ, մասնավորապես ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի և նրա՝ գնումների ոլորտը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել որևէ պետական  գնման գործընթացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հավանություն ստացավ կառավարության հունվարի 22-ի նիստում:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարևորեց օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին:

«Առաջարկվում է ներդնել հետևյալ մոդելը՝ փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը»,-ասաց Հովհաննիսյանը:

Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության 4 մակարդակների:

1-ին մակարդակ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի և նրա՝ գնումների ոլորտը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի:

2-րդ մակարդակ՝ վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց  (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների ու նրանց տեղակալների, գլխավոր քարտուղարների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային  կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:

3-րդ մակարդակ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալների,  մարդու իրավունքների պաշտպանի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:

4-րդ մակարդակ՝ 1-3-րդ մակարդակներում չներառված պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին՝ պայմանով, որ, եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից: Իսկ, եթե առկա չէ փոխկապակցվածություն, ապա պաշտոնյան ստորագրում և հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն: Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն և իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացվելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ:

Նախարարի խոսքով՝ ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմի: Եվ, եթե հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրվի խախտման փաստը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի:

Կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով:

Հայերեն

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր