Եվրոպա

Թրամփը սկսել է ելույթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում

1 րոպեի ընթերցում

Թրամփը սկսել է ելույթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Դավոս և սկսել իր ելույթը Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չնայած այն բանին, որ Թրամփի ինքնաթիռն անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն, և նա մի քանի ժամ ուշացումով է ժամանել Դավոս, այնուամենայնիվ, նրա ելույթը ուշացել է ընդամենը մի քանի րոպեով։  

Թրամփն իր ելույթը սկսել է՝ ասելով, որ շատ հրաշալի է հանդես գալ «այդքան շատ ընկերների և մի քանի թշնամիների» առջև, ինչը լսարանում ծիծաղ է առաջացրել։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը մեծ վերելք է ապրում։ Թրամփը նաև ասել է, որ Եվրոպայի որոշ հատվածներ «անճանաչելի են դարձել»։

«Ես ցանկանում եմ տեսնել, որ Եվրոպան լավ է, բայց այն ճիշտ ուղղությամբ չի գնում», - նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում