Եվրոպա

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ուժեղացման մասին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ուժեղացման մասին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հերքել է ՆԱՏՕ-ի կազմալուծման մասին ենթադրությունները և հայտարարել, որ Եվրոպան ներկայում ստեղծում է նոր, ավելի ուժեղ դաշինք։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այժմ ստեղծվում է ավելի ուժեղ ՆԱՏՕ, քան դա եղել է Սառը պատերազմի ավարտվելուց ի վեր։ Եվրոպան ունակ է պաշտպանելու իրեն», - Ստուբի խոսքերն է մեջբերել Helsingin Sanomet թերթը։

Թեմային Ֆինլանդիայի նախագահն անդրադարձել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում «Կարո՞ղ է արդյոք Եվրոպան պաշտպանել իրեն» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Մենք ստեղծում ենք նոր ՆԱՏՕ, որում Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի», - հայտարարել է նախագահը։

Երբ նրան հարցրել են, թե ով կամ ինչպես կարող է վերացնել վերջին ժամանակներս Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում առաջացած լարվածությունը, Ստուբն ասել է. «Մարկ Ռյուտեն», ինչը ծիծաղ է առաջացրել ներկաների և անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում