Միացյալ Նահանգներ

Վենեսուելան գրեթե երեք անգամ  պակասեցրել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով

2 րոպեի ընթերցում

Վենեսուելան գրեթե երեք անգամ  պակասեցրել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով

Վենեսուելան հունվարի սկզբին գրեթե երեք անգամ պակասեցրել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով, ինչը հանգեցրել է արդյունահանման դադարեցման մի շարք նախագծերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության հաշվետվությունում։

«ԱՄՆ ծովային շրջափակումից հետո նավթի բեռնառաքման ծավալը կտրուկ նվազել է՝ ըստ Kpler-ի նախնական տվյալների՝ դեկտեմբերի օրական 880 000 բարելից հունվարի սկզբին օրական մինչև մոտ 300 000 բարել։ Արտահանման հնարավորության բացակայության ֆոնին երկրում պաշարները շարունակում են աճել, ինչը հանգեցնում է արդյունահանումը մասնակիորեն դադարեցնելու անհրաժեշտության», - նշվում է հաշվետվությունում։

Վենեսուելայում նավթի արդյունահանումը 2025 թվականի երրորդ եռամսյակում և դեկտեմբերին կազմել է օրական մոտավորապես 1 միլիոն բարել, միջին հաշվով 2025 թվականին ցուցանիշը հասել է օրական 950 000 բարելի։ Վենեսուելան արտահանել է օրական 780 000 բարել, ընդ որում, այդ ծավալի 25%-ը գնացել է Միացյալ Նահանգներ։ Դեկտեմբերին Վենեսուելայի նավթի արտահանման կեսը բեռնառաքվել է լցանավերով, որոնք հայտնվել են պատժամիջոցների ներգործության տակ։

Մինչև 2018 թվականին ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը Վենեսուելան իր նավթի մեծ մասն արտահանել է Միացյալ Նահանգներ, Հնդկաստան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ։ Տվյալների վերլուծության Kpler ընկերության տվյալներով՝ 2018 թվականից Չինաստանը ստացել է Վենեսուելայից արտահանված նավթի գրեթե 80%-ը, իսկ ԱՄՆ-ին  վերջին ամիսներին բաժին է ընկել գրեթե 20%-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում