Ադրբեջանը 1 միլիոն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը գեներատորների և այլ սարքավորումների խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ երկրի էներգետիկ ցանցում առկա ճգնաժամի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Այն ներառում է 12 ցածր լարման արևային վահանակ, 11 գեներատոր և 27 000 մետր մալուխներ և լարեր։ Սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար։

Ադրբեջանը մինչ օրս Ուկրաինային տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

2025 թվականի վերջից ի վեր Ուկրաինայում, մասնավորապես Կիևում և հարակից շրջանում, ռուսական զանգվածային հարվածների պատճառով սրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Կլիչկոյի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ, Կիևն առաջին անգամ է բախվել նման ծանր էներգետիկ ճգնաժամի։

Հայերեն

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով