Եվրոպա

Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում մարտին կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում մարտին կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային տարածաշրջաններում կանցկացվեն լայնածավալ Cold Response (Սառը արձագանք) զորավարժությունները՝ արկտիկական պայմաններում արտաքին սպառնալիքներին հակազդելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ֆիննական Yle հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

«Ֆինլանդիայի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ի պլաններին համապատասխան համատեղ զորավարժությունները տարածվեն անմիջապես Ֆինլանդիայի տարածքում։ Սա կուժեղացնի զսպման և պաշտպանական կարողությունները», - Yle-ին ասել է բրիգադի գեներալ Մանու Տուոմինենը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները պետք է նպաստեն բազմազգ համագործակցության զարգացմանը և անվտանգության ոլորտի փոփոխություններին արագ արձագանքելու պատրաստակամությանը։

«Նպատակն է ստուգել լոգիստիկայի, զորքերի տեղափոխման և կենտրոնացման ֆունկցիոնալությունը», - ասել է Տուոմինենը։

Cold Response-ը կդառնա 2026 թվականի ամենակարևոր զորավարժությունն՝ ուղղված ՆԱՏՕ-ի երկրների վերապատրաստմանը բարդ արկտիկական պայմաններում գործողություններին։

Նորվեգիայի ղեկավարությամբ մարտի 9-ից մինչև 20-ն անցկացվող զորավարժություններին կմասնակցի շուրջ 25 000 զինվոր՝ 14 տարբեր երկրներից։

Ֆինլանդիայում զորավարժություններին կմասնակցի 7500 զինվոր։ Դրանց կեսից ավելին՝ 4000-ը, ցամաքային և օդային ճանապարհներով կժամանեն ՆԱՏՕ-ի այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում