Եվրոպա

Իսպանիայում գնացքը բախվել է փլուզված հենապատին. կա 1 զոհ, 30 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում գնացքը բախվել է փլուզված հենապատին. կա 1 զոհ, 30 վիրավոր

Իսպանիայի Կատալոնիայի մարզի Խելիդա քաղաքի մերձակայքում գնացքը բախվել է հենապատին, որը փլուզվել և շրջվել էր ռելսերի վրա։ Հարվածի հետևանքով գնացքի մի քանի վագոն շրջվել է, 1 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Mundo պարբերականը։

Գնացքը Սանտ Սադուրնի դ’Անոյայից Խելիդայով մեկնում էր Մանրեսա։

Հենապատը փլուզվել է Կատալոնիայում մեկ օր տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնց պատճառով ճանապարհային ցանց վրա բազմաթիվ խնդիրներ են առաջացել, իսկ տարածաշրջանի երկաթուղային ցանցում տարբեր միջադեպեր են գրանցվել։ Փլուզման հնարավոր պատճառ է համարվում անձրևներից առաջացած սողանքը։

Պարբերականը նշում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք զոհը մեքենավարն է, թե խցիկում բախման պահին գտնվող մեկ այլ անձ։

Սա վերջին օրերին Կատալոնիայում երկաթուղային միակ միջադեպը չի եղել։ Արագընթաց գնացքով ուղևորվող 130 ուղևորներ մնացել են թունելի մեջ՝ էլեկտրալարերի հետ կապված խնդրի պատճառով։ Ուղևորներին ստիպված են եղել տեղափոխել այլ գնացք։ Մեկ այլ գնացքի 30 ուղևորներ տարհանվել են այն բանից հետո, երբ ռելսերի վրա ծառ է ընկել։

Իսկ հունվարի 18-ի երեկոյան Անդալուսիայի ինքնավար համայնքի Կորդոբա նահանգում երկու գնացքներ էին բախվել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, 170 մարդ՝ վիրավորվել։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում