Ներդրվել է հավելավճարի պիլոտային համակարգ. Վահե Հովհաննիսյանը՝ նախարարներին տրված պարգևավճարի մասին

2 րոպեի ընթերցում

Նախարարների աշխատանքը գնահատելու համար կառավարությունում ներդրվել է հավելավճարի պիլոտային համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարեվերջին նախարարների ստացած հավելավճարների թեմային:

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարվա ընթացքում չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ այստեղ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ կապված նրա հետ, որ որակյալ մասնագետներին կամ մեծ հաջողություն ունեցած մարդկանց, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, պետական համակարգում ներգրավելը տարբեր պատճառներով այնքան էլ հեշտ չէ: Պատճառներից մեկն աշխատավարձերի մակարդակն է, որը գոյություն ունի: Այս քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար կազմի աշխատավարձերն ուղղակի բարձրացնելն այնքան էլ ճիշտ չէ։ Ես ասել եմ, որ պետք է ներդնել համակարգ, որ որոշակի թիրախներ դնենք և այդ թիրախների գնահատման արդյունքում աշխատավարձի բարձրացումը լինի տարբեր, այսինքն, նրանք, ովքեր ունենան լավ կատարողական, ստանան ավելի շատ, մյուսները՝ մի փոքր պակաս»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նշեց՝ համակարգը պիլոտային կարգով ներդրվել է նախորդ տարվա սկզբին, գերատեսչությունների համար սահմանվել են թիրախային տարբեր նպատակներ:

«Տարվա կեսին եղավ գնահատման գործընթաց: Չէի ասի, որ սա պարգևավճար է, աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով: Գնահատման համակարգ ներդնելը պետական համակարգում, հատկապես նախարարների համար, դժվար է: Մեր հանրությունը պետք է առնվազն չզայրանա սրանից»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:  

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան