Միացյալ Նահանգներ

ԱՄՆ զինվորականները Կարիբյան ավազանում կալանել են Sagitta լցանավը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինվորականները Կարիբյան ավազանում կալանել են Sagitta լցանավը

ԱՄՆ զինվորականները հունվարի 20-ին Կարիբյան ավազանում վերահսկողության տակ են վերցրել Sagitta լցանավը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան Հարավային հրամանատարությունը։

«ԱՄՆ զինվորականները, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համակարգված, վերահսկողության տակ են վերցրել Sagitta նավն՝ առանց որևէ միջադեպի», - ասվում է X հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սա հերթական կալանված նավն է, որն անտեսում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կարանտինը։

Ըստ հաղորդագրության՝ զինվորականները կշարունակեն այնպես անել, որ Վենեսուելայից նավթի արտահանումը լինի համակարգված և օրինական կերպով։

CBS News-ը նշում է, որ սա Վենեսուելայի հետ կապված յոթերորդ լցանավն է, որի նկատմամբ ԱՄՆ-ն վերահսկողություն է հաստատել։

Sagitta-ն, որը նավարկում է Լիբերիայի դրոշի տակ, պատկանում է Հոնկոնգում գրանցված ընկերության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում