Եվրոպա

Դանիան դիտարկում է ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքներին պատասխանի բոլոր հնարավոր տարբերակները

2 րոպեի ընթերցում

Դանիան դիտարկում է ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքներին պատասխանի բոլոր հնարավոր տարբերակները

Դանիան դիտարկում է Գրենլանդիայի շուրջ իրադրության պատճառով մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին պատասխանի բոլոր հնարավոր տարբերակները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է թագավորության էկոնոմիկայի նախարար Ստեֆանի Լոսեն՝ Բրյուսելում ԵՄ մյուս երկրների պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ։

«Այս փուլում մենք չպետք է ոչինչ բացառենք։ Մենք էսկալացում չենք ցանկանում, բայց պետք է բոլոր միջոցները պահենք բանակցությունների սեղանին», - նշել է նա։

Իր հերթին, Շվեդիայի ֆինանսների նախարար Էլիզաբեթ Սվանտեսոնը հայտարարել է, որ Եվրոպան այս իրադրությունում պետք է միավորվի։

«Մենք երբեք տեղի չենք տա», - ասել է նա։

Սվանտեսոնը նաև չի բացառել ԱՄՆ-ի դեմ պատասխան տնտեսական միջոցները։

Թրամփը սպառնացել է փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանել Գրենլանդիա զորքեր ուղարկած և ԱՄՆ-ին կղզու միացմանը դեմ արտահայտված եվրոպական 8 երկրների՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Նա նախատեսում է այդ մաքսատուրքը հունիսի 1-ից բարձրացնել մինչև 25%, մինչև Դանիայից Գրենլանդիան գնելու համաձայնություն ձեռք չբերվի։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ամրապնդման և ամերիկյան Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետ տեղակայման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում