Եվրոպա

Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի

2 րոպեի ընթերցում

Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի

Եվրամիությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ին, եթե նա 200% մաքսատուրք սահմանի ֆրանսիական գինիների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային ինքնիշխանության նախարար Աննի Ժենևարը։

«Մենք միջոցներ ունենք դրա համար: Անհրաժեշտ է, որ եվրոպացիները պատասխանատվություն ստանձնեն», - ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունն անվանել է «շանտաժի ապշեցնող տարր»:

«200% մաքսատուրքը կնշանակի գինիներ և շամպայն արտահանելու մեր ունակության վերջը, քանի որ խոսքը վերաբերում է արտահանմանը կողմնորոշված ​​շուկային», - նշել է Ժենևարը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պլանավորում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու նրա կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը դուրս է գալիս այն հարցերի շրջանակներից, որոնք վերաբերում են Գազայի հատվածին, և դա լուրջ անհանգստություններ է առաջացնում:

Թրամփն այդ առնչությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար, որպեսզի Մակրոնին ստիպի մասնակցել Խաղաղության խորհրդի աշխատանքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում