2026 թվականին ՌԴ-Ուկրաինա հակամարտության երկարաժամկետ և կայուն հանգուցալուծումը քիչ հավանական է. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը քիչ հավանական է համարում 2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը։

Այս մասին նշված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։

«Ռազմադաշտում ուժերի հարաբերակցության, հակամարտող կողմերի քաղաքական նպատակների, գլոբալ դերակատարների շահերի համալիր վերլուծության հիման վրա Ծառայությունը գնահատում է, որ 2026 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտության կայուն եւ երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։ Չնայած բանակցային գործընթացի ընթացիկ ինտենսիվությանը՝ մեծ հավանականությամբ 2026 թվականի ընթացքում կողմերը կշարունակեն ունենալ իրար բացառող նպատակներ, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ յուրաքանչյուրի համար որպես կենսական ներկայացվող մի շարք հարցերի շուրջ, ինչն էլ իր հերթին կպահպանի հակամարտության ռազմական դրսեւորման հիմքերը։

Հավանական է, որ 2026 թվականի ընթացքում Ուկրաինան կպահպանի ռազմական առումով Ռուսաստանի գործողություններին դիմադրելու կարողությունը։ Միաժամանակ պատերազմական գործողությունները հաջողությամբ շարունակելու պոտենցիալի առումով միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ունի նկատելի առավելություն։

Ուկրաինայի համար մեկ այլ կարեւոր մարտահրավեր է ներքին կայունության ապահովումը։ Հյուծիչ պատերազմի, օբյեկտիվորեն կուտակված ներքաղաքական հակասությունների եւ ակտիվ աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում ընտրությունների մասին խոսույթն ինքնին անկանխատեսելի հետեւանք ների մեծ ռիսկ է պարունակում։

Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնվազն էական մասը կպահպանվի, ինչը կշարունակի ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։

Միաժամանակ, որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ շարունակական բեւեռացումը, մեծ հավանականությամբ, կխորացնի Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու տեսանկյունից առկա ռիսկերը»,- ասված է զեկույցում։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում