Թրամփը հրապարակել է Մակրոնի հաղորդագրությունը՝ ՌԴ-ի մասնակցությամբ G7-ի գագաթնաժողով անցկացնելու առաջարկով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից իրեն ուղարկված հաղորդագրությունը, որում ֆրանսիացի ղեկավարն առաջարկել է հինգշաբթի օրը՝ հունվարի 22-ին կազմակերպել G7-ի գագաթնաժողով և հրավիրել ՌԴ-ին, Ուկրաինային, Դանիային ու Սիրիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դավոսի միջոցառումներից հետո ես կարող եմ հինգշաբթի օրը ցերեկը Փարիզում G7-ի հանդիպում կազմակերպել։ Ես կարող եմ գագաթնաժողովի շրջանակներում հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին», - ասվում է Մակրոնի հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ կցանկանար հինգշաբթի օրը Փարիզում Թրամփի հետ ճաշի սեղանի շուրջը հանդիպել, նախքան ԱՄՆ ղեկավարի տուն վերադառնալը։

Մակրոնը վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը նույն դիրքորոշումն ունեն Սիրիայի հարցում և առաջընթաց են գրանցում Իրանի հարցում։

«Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք անում Գրենլանդիայի հարցում», - հավելել է Մակրոնը։

Ավելի ուշ Truth Social-ում Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղեկցությամբ ԱՄՆ դրոշը բարձրացնում է Գրենլանդիայում, որը Դանիայի ինքնավար տարածք է։ Նույն հարթակում նա նաև հրապարակել է Սպիտակ տանը կայացած խորհրդակցության լուսանկարը, որտեղ քարտեզի վրա Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան ներկված են ամերիկյան դրոշի գույներով։

Դավոսում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 23-ը։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներ։ Այս տարի ֆորումը կրում է «Երկխոսության ոգի» խորագիրը։

Եվրոպա

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ