Եվրոպա

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

2 րոպեի ընթերցում

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է իր Truth Social հարթակում։

«Ես համաձայնել եմ Շվեյցարիայում՝ Դավոսում հանդիպել տարբեր կողմերի հետ։ Ինչպես բոլորին շատ հստակ ասել եմ, Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա. դրանում բոլորը համաձայն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը և այժմ արագ տեմպերով շարունակում է այդ գործընթացը։

«Մենք միակ տերությունն ենք, որը կարող է խաղաղության ապահովել ամբողջ աշխարհում։ Եվ դա արվում է, շատ պարզ է, ուժի միջոցով», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը, որը հունվարի 20-ին նշում է նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու մեկ տարին։

Դավոսում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 23-ը։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներ։ Այս տարի ֆորումը կրում է «Երկխոսության ոգի» խորագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում