Թրամփը հայտարարել է, որ «100%-ով» կիրագործի ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը՝ մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել Թրամփին՝ արդյոք ինքը պատրաստվում է իրագործել մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը կիրագործվի, որին ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, 100%-ով»։

Թրամփը հավելել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, ոչ թե Գրենլանդիայի։

ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք Գրենլանդիան գրավելու համար ուժ կկիրառվի, ինչին նա պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։

Թրամփը սպառնացել է փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանել Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Նա նախատեսում է այդ մաքսատուրքը հունիսի 1-ից բարձրացնել մինչև 25%, մինչև Դանիայից Գրենլանդիան գնելու համաձայնություն ձեռք չբերվի։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ