Հայաստան

Արամ Թորոսյանը հերքել է ՊՆ-ին առնչվող մի շարք հրապարկումներ

2 րոպեի ընթերցում

Արամ Թորոսյանը հերքել է ՊՆ-ին առնչվող մի շարք հրապարկումներ

Պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում տարածվող լուրերը բանակի ատեստացիայի հանձնաժողովներին իբր իջեղված հրահանգների, գնդերեցների վրա ճնշումների և այն մասին, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են տարբեր ոլորտներում կադրեր նշանակելով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերը նշված հրապարակումները հերքել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառման միջոցով։ 

««Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել:

1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»: 

Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ պաշտպանության նախարարի և իրավապահների օրինական կոշտ արձագանքին:

2-րդ կեղծիքն այն է, թե իբր «որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»: 

Նախորդիվ, «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները:

Եվ 3-րդը. սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր պաշտպանության նախարարն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են «բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ»»,-գրել է Թորոսյանը։ :

Կարդացեք հոդվածը` فارسیქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում