Ինտերնետի խափանման հետևանքով ՄՔԾ առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են

1 րոպեի ընթերցում

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ նույն հաղորդագրության՝ կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Վերոնշյալ խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։

«Եթե մոտենում եք Վազգեն Սարգսյան հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ կացության քարտը ստանալու նպատակով, տեղեկացնում ենք, որ տեղում էլեկտրոնային ստորագրության ակտիվացում չի իրականացվի։

Խորհրդատվության համար մոտեցող քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Կացության քարտի համար մոտեցող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը, սակայն էլեկտրոնային (թվային) ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի մոտենալ ևս մեկ անգամ, երբ խնդիրը կարգավորված լինի»,- հայտնում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Հայերեն

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան