Ճիշտ ճանապարհը դաշնակիցների միջև հանգիստ քննարկումն է. Սթարմերը պատասխանել է մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հունվարի 19-ին հատուկ ուղերձով է հանդես եկել՝ խոսելով դաշնակից երկրների միջև հանգիստ քննարկման անհրաժեշտության մասին։

Այս հայտարարությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքի հետ, որով Միացյալ Նահանգների ղեկավարը խոստացել է փետրվարի 1-ից ԱՄՆ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք սահմանել, որն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։

Մասնավորապես, մաքսատուրքը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Միացյալ Թագավորությանը, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային և կներառի բոլոր ապրանքները։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այսօրվա ուղերձում Սթարմերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «մոտ դաշնակիցներ և գործընկերներ են», և այդ հարաբերությունները «խորապես կարևոր են»։

«Այստեղ կա մի սկզբունք, որը չի կարելի անտեսել, քանի որ այն վերաբերում է կայուն և վստահելի միջազգային համագործակցության գործունեությանը։ Գրենլանդիայի ապագա կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում պատկանում է միայն Գրենլանդիայի ժողովրդին և Դանիայի Թագավորությանը։ Այդ իրավունքը հիմնարար է, և մենք աջակցում ենք դրան»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա անընդունելի է համարել դաշնակիցների դեմ մաքսատուրքերի կիրառումը՝ ընդգծելով, որ դա «դաշինքի ներսում տարաձայնությունները լուծելու ճիշտ ձևը չէ»։ Սթարմերի խոսքով՝ նման գործողությունները վնասում են բրիտանացի աշխատողներին, բիզնեսին և բրիտանական տնտեսությանը։ Նրա գնահատմամբ՝ առևտրային պատերազմը որևէ մեկի օգտին չի կարող լինել։

«Գրենլանդիայի հետ կապված, նման լրջություն ունեցող հարցին մոտենալու ճիշտ ճանապարհը դաշնակիցների միջև հանգիստ քննարկումն է։

Եվ եկեք հստակ լինենք, Գրենլանդիայի անվտանգությունը կարևոր է, և այն ավելի կարևոր կլինի, քանի որ կլիմայի փոփոխությունը վերաձևավորում է Արկտիկան, քանի որ ծովային ուղիները բացվում են, և ռազմավարական մրցակցությունը սրվում է»,- նշել է նա։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ