Մերձավոր Արևելք

Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափի Հեբրոն շրջանում

1 րոպեի ընթերցում

Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափի Հեբրոն շրջանում

Իսրայելական ուժերը հունվարի 19-ի գիշերը Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են մեկնարկել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) և Իսրայելի անվտանգության ծառայության (Շին Բեթ) համատեղ հայտարարության մեջ։

«Հեբրոնի Ջաբալ Ջոհար թաղամասում իրականացվող գործողությունը նպատակ ունի խափանել ահաբեկչական ենթակառուցվածքները, վերացնել անօրինական զենքի տիրապետումը և ամրապնդել տարածքում անվտանգությունը», - նշվել է հայտարարության մեջ։

Գործողությունը կշարունակվի մի քանի օր։

Ընդգծվել է նաև, որ Իսրայելի անվտանգության ուժերը «կշարունակեն աշխատել Արևմտյան ափին ահաբեկչությունը ճնշելու համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում