Հարավային Կորեան և Իտալիան կխորացնեն համագործակցությունը չիպերի ու արհեստական բանականության ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 19-ին համաձայնվել են ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը, ավիատիեզերական արդյունաբերությունը, չիպերը և կարևոր հանքանյութերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը։

Սեուլում երկու երկրների ղեկավարները ստորագրել են նաև չիպերի ոլորտում, այդ թվում՝ արհեստական ​​բանականության հետ կապված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը համաձայնվել են նաև ակտիվացնել համատեղ ջանքերը՝ կայուն և հուսալի կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներ զարգացնելու համար։

Մելոնին և Լին քննարկել են համատեղ հետազոտական ​​նախագծերի և փոխանակումների, զբոսաշրջության և մշակույթի ոլորտում համագործակցության հարցերը և վերահաստատել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը իրենց հանձնառությունը։

Իտալիան Հարավային Կորեայի չորս խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է Եվրամիությունում։

19 տարվա ընթացքում սա Իտալիայի ղեկավարի առաջին պետական ​​այցն է Հարավային Կորեա։ Ասիական շրջագայության շրջանակում Մելոնին արդեն այցելել է նաև Ճապոնիա ու Օման։

Սեուլում նա հույս է հայտնել, որ Լին այս տարի կկարողանա պետական ​​այց կատարել Իտալիա։

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը