Քրդական ուժերի ղեկավարը հայտարարել է, որ Դամասկոսի հետ համաձայնագիրը կնքվել է լայնածավալ պատերազմից խուսափելու նպատակով

3 րոպեի ընթերցում

Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԴՈւ) առաջնորդ Մազլում Աբդին հայտարարել է Դամասկոսի հետ համաձայնության գալու պատրաստակամության մասին։ Մասնավորապես, խոսքը հրադադար հաստատելու մասին է՝ ավելի լայնամասշտաբ պատերազմից խուսափելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabia-ն։

«Որպեսզի այս պատերազմը չվերածվի քաղաքացիական պատերազմի, մենք համաձայնեցինք դուրս գալ Դեր Զորի և Ռակկայի շրջաններից դեպի Հասաքե»,- քրդական Ronahi հեռուստաալիքով հեռարձակված հայտարարության մեջ ասել է Աբդին։

Նա նաև նշել է, որ հունվարի 19-ին նախատեսվում է իր հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ՝ ավելացնելով, որ Դամասկոսից վերադառնալուց հետո մանրամասն կպարզաբանի համաձայնագիրը Սիրիայի քրդերին։

Ավելի վաղ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ աշ-Շարաան հաստատել էր քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր և Ռակկա նահանգները կանցնեն անցումային կառավարության լիակատար վերահսկողության տակ։ Սիրիական բանակը կապահովի տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերի և նավթագազային հանքավայրերի անվտանգությունը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը (ՍԴԽ) հաստատել է, որ Դամասկոսի հետ ստորագրված համաձայնագիրը բացում է քաղաքական երկխոսության դռները և վերակառուցում է պետության հետ հարաբերությունները։

Խորհուրդը նշել է, որ համաձայնագիրն օրեր շարունակ տևած ինտենսիվ քաղաքական ջանքերի արդյունք է՝ ՍԴՈւ ղեկավարության մասնակցությամբ և տարածաշրջանային ու միջազգային կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության աջակցությամբ ու ներգրավվածությամբ։

Asharq Al-Awsat-ի տեղեկացմամբ՝ հունվարի 18-ին տեսազանգ է տեղի ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ղեկավար Մազլում Աբդիի միջև։ Տեսազանգի ընթացքում աշ-Շարաան խնդրել է պաշտոնական հայտարարություն անել ՍԴՈւ-ի լուծարման և դրա անդամներին սիրիական բանակին ինտեգրելու մասին։ Սակայն Աբդին մերժել է առաջարկը և իր հերթին առաջարկել է աշ-Շարաային հրադադար և քրդական ուժերի դուրսբերում Ռակկա և Դեր Զոր նահանգներից։

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը