Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրի քաղաքում` նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին և փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:

«Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս երեք հավաք կանցկացնենք` նախապատրաստվելով ապրիլին Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը ևս անդրադարձավ ուսումնամարզական հավաքին. «Կարծում եմ` մարզիկներն իրենց լավ են զգում, քանի որ տրամադրվածությունը շատ լավ է: Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ առաջին հավաքն է: Երկրորդ ուսումնամարզական հավաքին ծրագիրը կփոխվի, մի փոքր այլ կլինի, քանի որ Հայաստանի առաջնություն ունենք առաջիկայում»:

Գյումրու ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին:

 

Հայերեն

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը