Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփի որոշումներին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ից միասնական և համակարգված պատասխան է խոստացել Թրամփի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու որոշմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին դեմ երկրների համար ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

«Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։ Մենք սրանով ենք առաջնորդվում։ Այն հիմք է հանդիսանում ՄԱԿ-ի և նրա Կանոնադրության նկատմամբ մեր հանձնառության համար։ Այս հիմքի վրա է, որ մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային, և մենք ստեղծել ենք ամուր և երկարատև խաղաղության համար կամավորների կոալիցիա՝ այս սկզբունքները և մեր անվտանգությունը պաշտպանելու համար։

Այս հիմքի վրա է նաև, որ մենք որոշեցինք մասնակցել Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված զորավարժություններին։ Մենք լիովին ընդունում ենք այս որոշումը, քանի որ Արկտիկայում և Եվրոպայի ծայրամասերում անվտանգությունը սպառնալիքի տակ է։

Ոչ մի սպառնալիք չի ազդի մեզ վրա՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում, երբ մենք բախվենք նման իրավիճակների։

Մաքսային սպառնալիքները անընդունելի են և տեղ չունեն այս համատեքստում։ Եվրոպացիները կարձագանքեն միասնական և համակարգված ձևով, եթե դրանք հաստատվեն։ Մենք կապահովենք, որ եվրոպական ինքնիշխանությունը պահպանվի։ Այս ոգով ես կհամագործակցեմ մեր եվրոպացի գործընկերների հետ»,- գրել է Մակրոնը։

Հայերեն العربية Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան