Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձևավորումից մինչ օրս բացահայտել են հանցագործության 146 դեպք

2 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիայի ծառայողները մինչ օրս բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 69-ը Համայնքային ոստիկանության հետ համագործակցության արդյունքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և ՀԱԱ վարչության պետ Էդգար Պետրոսյանը նշում է, որ բացահայտված դեպքերի թվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենք-զինամթերքի հայտնաբերման, կողոպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու, սառը զենքի հայտնաբերման դեպքերը։

Նախարարությունից նշում են, որ մինչ ծառայության մեկնարկը՝ անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց: Իսկ ծառայության ընթացքում ուժային միջոցների նոր ստանդարտի կիրառման հերթական դեպքը փաստել է, որ գվարդիայի ծառայողները կարողանում են պրակտիկայում կիրառել վերապատրաստումներին համահունչ գործիքակազմ՝ պահպանելով հրազենի գործադրման իրավաչափության պայմանները։

Մայրաքաղաքի փողոցներից մեկում վարորդը դրսևորել էր կասկածելի վարքագիծ։ Գվարդիայի ծառայողները փորձել էին կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դիմել էր փախուստի։

Պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում, կիրառելով նախազգուշական միջոցներ, գվարդիայի ծառայողները կանխել են վարորդի ու ուղևորի փախուստը, ապա ձերբակալել նրանց։ Տղամարդկանց խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել էր կոկաին։

ՆԳ նախարարությունը շարունակում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը։

Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված ծառայողներով Ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարում Ոստիկանության գվարդիան արդեն իսկ գրանցել է էական արդյունքներ։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին