Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Մեքսիկան պայմանավորվել են ուժեղացնել պայքարը թմրակարտելների և մաքսանենգության դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Մեքսիկան պայմանավորվել են ուժեղացնել պայքարը թմրակարտելների և մաքսանենգության դեմ

Միացյալ Նահանգները և Մեքսիկան համաձայնության են եկել ուժեղացնել համատեղ պայքարը թմրանյութերի մաքսանենգության և դրանում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ՝ հասցեագրելու երկու երկրների առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։

«Նախարարները վերահաստատել են ԱՄՆ-Մեքսիկա գործընկերության կարևորությունը՝ հիմնված ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավելի շատ բան պետք է արվի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակեն իրականացնել շոշափելի գործողություններ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու և կարտելների դեմ պայքարի իմաստալից արդյունքներ ցույց տալու համար, ինչպես նաև վերջ դնելու ֆենտանիլի ու զենքի անօրինական հոսքին երկու երկրների ընդհանուր սահմանով։

Ռուբիոն և դե լա Ֆուենտեն պայմանավորվել են փետրվարին Վաշինգտոնում անցկացնել անվտանգությանը նվիրված նախարարական հանդիպում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում